Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Լիլիթ Մակունց. Ծառուկյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելը կարող է դիտվել քաղաքական հետպանդում, չստեղծելը՝ պայմանավորվածություն

Լիլիթ Մակունց. Ծառուկյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելը կարող է դիտվել քաղաքական հետպանդում, չստեղծելը՝ պայմանավորվածություն
07.05.2019 | 01:54

Աժ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կարծում է, որ քաղաքական որոշմամբ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծելը կարող է դիտվել որպես քաղաքական հետապնդում։ «Նախկինում Էթիկայի հանձնաժողովը եղել է կայուն, գործող հանձնաժողով, որը ամեն անգամ հատուկ ձևավորման գործընթաց չի անցել․ հիմա իրավիճակն այլ է։ Այս ԱԺ կանոնակարգով Էթիկայի հանձնաժողովը ձևավորվում է փաստացի քաղաքական որոշումների հիման վրա։ Սա, կարծում եմ, շատ վատ նախադեպ կարող է լինել, որովհետև, եթե մենք ստեղծում ենք Էթիկայի հանձնաժողով քաղաքակն որոշման հիման վրա, դա կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հետապնդում։ Եթե մենք չենք ստեղծում Էթիկայի հանձնաժողով՝ դարձյալ քաղաքական որոշման հիման վրա, ստացվում է՝ մենք ձեռք ենք բերել քաղաքական պայմանավորվածություն։ Սա երկկողմանի սխալ իրավիճակ է»,- ԱԺ-ում լրագրողներին ասել է Լիլիթ Մակունցը։ Լավագույն լուծումը նա համարում է սպասելն իրավապահ մարմինների իրավական գնահատականներին։ Մակունցը չբացառեց, որ ինչ-որ փուլում Էթիկայի հանձնաժողով կստեղծվի։


Բացի այդ, իշխանական խմբակցության ղեկավարը ընդգծեց, որ օրենսդրական փոփոխություններով այնպես պետք է անել, որ Ազգային ժողովն ունենա մշտական, կայուն գործող Էթիկայի հանձնաժողով, որը նման իրավիճակներում կարող է քննել առաջացած հարցերը։

Դիտվել է՝ 515

Մեկնաբանություններ